Մարտի 1-ին՝ ժամը 20։00-ին, «Մետրո» թատրոնում կկայանա «Վախթանգ Հարությունյան և ընկերներ» խորագրով համերգը՝ նվիրված Վախթանգ Հարությունյանի 50-ամյակին։ Երգահանը հանդիսատեսին կներկայացնի իր ստեղծագործական ուղու տարբեր ժամանակներում ծնված ստեղծագործությունները՝ նորովի մատուցմամբ, կհնչեն նաև նոր գրված երգեր։Համերգի ընթացքում ելույթ կունենան նաև «Բարդերի ակումբ»-ը ներկայացնող՝ երգահանի ընկերները։