Հայաստանում հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 563 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 708 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 654 537, վերջին մեկ օրում կատարվել է 5285 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժում է ստանում 5412 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 333 754 անձ` վերջին մեկ օրում 38 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8025 է: