Մահացել է Երևանի պետական համալսաարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Սիմոնյանը մահացել է սրտի կաթվածի հետևանքով։ Պատմագետ, հրապարակախոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանը 2006 թվականից զբաղեցնում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնը և հրաժարական ներկայացրեց 2019 թվականի մայիսի 23-ին։ Նա Հանրապետական կուսակցության անդամ էր։