29.03.2024
Պուտինի անձնական դերը ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու գործում, պետք է հիշեն բոլորը. Պեսկով
30.03.2021
Պուտինի անձնական դերը ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու գործում, պետք է հիշեն բոլորը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում պետք է հիշեն բոլորը: Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ԱիՖ»-ի հետ զրույցում: Կրեմլի մամուլի քարտուղարը հավաստիացրել է, որ Ռուսաստանը հիանալի վստահելի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»: «Նրանք կարող են շատ-շատ ասպեկտներ ունենալ, որոնք փոխադարձ շահ են ներկայացնում։ Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ կան։ Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին բավականին օգուտ են բերում։ Թե քաղաքական, թե տնտեսական», - ասաց նա և անդրադարձավ պատերազմի թեմային։ «Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու գործում, պետք է հիշեն բոլորը», - եզրափակել է Պեսկովը:

Նորություններ գործընկերներից