Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը կայցելի Հայաստան։ Այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում: «Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան կլինի լավ հնարավորություն ամրապնդելու մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորությունները»,-ասված է գրառման մեջ: