Վրաստանի նախագաւհը ցանկանում է համոզել իր ընտրողներին, որ երկիրը շուտով կանդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն Դաշինքի ղեկավարների գործողությունները հակառակի մասին են վկայում: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Օլեգ Մատվեյչևը: Նա նշել է, որ եթե Դաշինքը ցանկանար տեսնել Վրաստանը ՆԱՏՕ-ում, ապա Թբիլիսիին կտրամադրվեր ՆԱՏՕ-ին անդամակցության ծրագիրը: Ըստ նրա, Արևմուտքը չի ցանկանում տեսնել Վրաստանը ՆԱՏՕ-ում՝ՌԴ-ի հետ հնարավոր հակամարտության պատճառով: