Թուրքիան միայնակ պայքար է մղում ահաբեկչության ու այդ ահաբեկիչներին աջակցող պետությունների դեմ։ Այդ մասին հայտարարել է թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Նաիլ Չելեբին։Նրա խոսքով, թյուրքախոս երկրները պետք է միավորվեն ու այդ նպատակով ջանքեր գործադրեն։ Թուրքիան ձգտում է միաության և ժամանակն է ստեղծել Թյուրքական պետությունների միություն` ԵՄ–ի նմանությամբ։Նա հավելել է, որ եթե այդպիսի կառույց ստեղծվի, Թուրքիան իրեն այդ պայքարում միայնակ չէր զգա։