Տոռ–ը ՀՕՊ զինատեսակ է։ Այն նախատեսված է ցամաքային զորքերն օդից պաշտպանելու համար։ Հայկական կողմից Տոռ–ի ձեռքբերումը կարող է ընկալվել, որպես փորձ հարվածային ուժերն ու Իսկանդերները Ադրբեջանի օդային հարվածներից ապահովագրելու համար։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը։Նա նշել է, որ այդ զինատեսակն արդյունավետ է, սակայն դա պաշտպանական զենք է և չի կարող ազդել ռազմական հակամարտության ելքի վրա։Նրա խոսքով, Տոռ–ի մասին լուրը կարող է տրամաբաներոն կապված լինել ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հետ, որտեղ Երևանը հավաստիացրել է Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման մասին։