29.03.2024
Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի հումանիտար առաքելության սակրավորները Սիրիայում ականազերծել են 205 087 քմ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քմ տարածք: Առաքելության սկզբից ականազերծվել է 205 087 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քմ տարածք: Այս մասին տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը:


«Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային TM-62П, 2 ՎՕԳ 17: Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1 713 տեղացիների: Առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների»,- հայտնում են կենտրոնից:

Հուլիսին բժշկական խումբը ղեկավար կազմի հետ մասնակցել է Հայ ավետարանական համայնքին պատկանող «Բեթել» բժշկական կենտրոնի բացման միջոցառմանը, որի ժամանակ համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանը ամենօրյա ցուցաբերած բժշկական մասնագիտական օգնության համար իր երախտիքի խոսքն է հղել հայ բժիշկներին: 5-րդ բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։


Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հուլիսին մասնակցել է Մեծ Ներսես Հայրապետի հիշատակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, «Համազգային» թատրոնի կազմակերպած Հայ ազգագրական մշակութային միջոցառումներին:

Հուլիսի 22-ին Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատան սաները Սիրիայի օգնության խաչի վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հումանիտար առաքելության մշտական տեղակայման վայր: Ողջունելով Հալեպ ժամանած հայ մասնագետներին՝ ՍՕԽ-ի վարչակազմը հաջողություն է մաղթել մարդասիրական խմբին աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպման ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Խմբի ղեկավարության կողմից մանկատան սաներին փոխանցվել են նվերներ:

Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» և Հայ համայնքի մանկատան սաներին են փոխանցել անհրաժեշտ պարագաներ և սնունդ:


Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներին և դժվարություններին՝ մարդասիրական խումբը շարունակում է հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը:


 

Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհվածների հիշատակը. ԱԺ նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար