6.04.2026
Հայաստանն ու Գերմանիան քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
prev Նախորդ նորություն

Մեղադրանք է առաջադրվել «Հայանտառ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի շարք չարաշահումներ են բացահայտվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում: Մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տնօրենին:


Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2012թ. նոյեմբերի 1-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնն զբաղեցրել է Գորիսի բնակիչ Ա.Իշխանյանը և հանդիսացել կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, որի ընթացքում արձանագրվել են առերևույթ յուրացնելու, վատնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հուլիսի 20-ին Ա.Իշխանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:


Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։ Դատարանը միաժամանակ թույլատրելի է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը և որպես գրավի չափ սահմանել 2 մլն. ՀՀ դրամը:


Քրեական գործի շրջանակներում մասնաճյուղի հաշվապահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Զինված պայքարից քաղաքականություն․ «Սասնա ծռերը» կուսակցություն կհիմնեն
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար