20.04.2025
Բացահայտվել է ավելի քան 43 միլիոն դրամի յուրացման դեպք
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ամբողջությամբ մատակարարել է ՀՀ-ին 200 մլն դոլարի վարկով նախատեսված սպառազինությունը

Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։


«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- հավելել է Դավիթ Տոնոյանը:


2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում:


Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը Փանիկի դեպքերի հետո չէր բացառել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմաբազայի վերաբերյալ միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:


Տոնոյանը մինչ այդ Փանիկում փակ հանդիպում էր անցկացրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարի հետ և հանդիպումից հետո Փանիկի դեպքերի մասին հայտարարել, որ ՌԴ սահմանապահների մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։

Գարեգին Բ-ն հայրապետական այցով մեկնել է Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար