27.11.2024
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Եթե մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյան

ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն արձագանքել է ԱԱԾ կողմից հրապարակված սենսացիոն տեսանյութին, որից պարզ է դառնում, որ ապրիլյան պատերազմից հետո առաջնագիծ ուղարկված օգնությունը, նախատեսված զինվորներին, տեղ չի հասել ու հանգրվանել է ՀՀԿ խմբաակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի սեփականություն հանդիսացող տարածքներում:

«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։
Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան Հայ զինվորին»,- Facebook-յան իր էջում գրել է Աշոտյանը։

Նշենք, որ տեսանյութի հրապարակումից ժամեր անց Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը  հրաժարական տվեց: