Գյուղնախարարությունը չի՞ համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ. հայտարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ: Այս մասին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից`արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը` ամերիկյան «Մոնսանտո» ընկերության կոմից Հայաստանում գործունեություն ծավալելու մասին մամուլում տարածված տեղեկությունների առնչությամբ:
«Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողﬕց կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել են մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ապրանքները, բարձրացվել են ﬕ շարք հարցեր: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արﬔն Հարٳթյٳնյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության ﬔջ կիրառվող ապրանքատեսականիով: Միաժամանակ ընդգծٳմ ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»,-նշված է նախարարության պարզաբանման մաջ:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ը դեսպանատունը Երեւանում հանդիսավոր կերպով ներկայացրեց ամերիկյան ագրո հսկա Monsanto-ին: Հատկանշական, որ դեսպանատունը միջոցառումը կազմակերպել էր գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ: Ամեն դեպքում այդպես էր նշված ԱՄՆ դեսպանատան տարածած մամլո հաղորդագրությունում:
Monsanto-ն նոր սերմեր է ներկայացնում: Monsanto-ի ԱՊՀ-ում առեւտրի մենեջեր Ալեքսանդր Զվյագինցեւը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ընկերությունը հայ գործընկերներին չի առաջարկի աշխատել գենետեկորեն մոդիֆիկացված արտադրանքով:
«Երկրներում, որտեղ դրանք արգելված են, մենք դա չենք անում: Օրինակ՝ Ռուսաստանում եւ Ուկրաինայում մենք նման գործունեոթյուն չենք իրականացնում: Մենք արդեն 20 տարի Հայաստանում ներկայացված ենք միջնորդների միջոցով, սերմեր ենք իրացնում եւ տեսակների հարցում խորհրդակցություններ անցկացնում գյուղացիների հետ: Մենք մեր գործունեությունը կշարունակենք օրենսդրության շրջանակում»,- եզրափակել է Զվյագինցեւը:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ արեց հեռու մնալ ամերիկյան Monsanto ընկերության արտադրանքից: Նա այս մասին գրել էր Facebook-ի իր էջում: