5.10.2024
ՄԻՊ-ը N զորամասում ծանոթացել է կին զինծառայողների համար կառուցվող շինություններին
prev Նախորդ նորություն

Հայկական գրականության գոհարները թարգմանվել են չինարեն ու ներկայացվել Պեկինի գրքի փառատոնին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր:


Փառատոնին ներկայացված էին հայերենից չինարեն թարգմանված 5 գրքեր (Մուրացան «Գեւորգ Մարզպետունի», Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Գրիգոր Զոհրապ «Պատմվածքներ», Խաչատուր Աբովյան «Վերք Հայաստանի», Հայ ժողովրդական հեքիաթներ), որոնք թարգմանվել են ասիական դասական ստեղծագործությունների թարգմանության ծրագրի շրջանակում:


Ներկայումս աշխարհի խոշորագույն փառատոններից մեկը դարձել է Չինաստանի առանցքային գրքի միջազգային տոնավաճառներից եւ հեղինակային իրավունքների առեւտրի հարթակներից մեկը:


Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:


 

Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված շուրջ 439 միլիոն ՀՀ դրամի վնասը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները