27.07.2024
Արտյոմ Սմբատյանն ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Երուսաղեմի Կովերի պարտեզը պաշտպանելու դատական գործընթաց է նախաձեռնվել

Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական պարտեզները՝ Կովերի պարտեզը, պաշտպանելու դատական (իրավական) գործընթաց: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

"Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել՝ անվավեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրաելական Xana Capital-ի միջև կնքված վարձակալությունը։

Համայնքի իրավական գործընթացը հաստատում է, որ գույքը հավատարմագրային պահվում է հատուկ ի շահ հայ համայնքի ավելի քան 400 տարի առաջ ստեղծված “waqf” - ի հավատարմագրով: Օրինական ուժ ունեցող “Waqf” - ի հավատարմագրի համաձայն` Պատրիարքարանը չի կարող գույքը վարձակալության հանձնել կամ վաճառել, եթե գործարքը չի բխում հայ համայնքի անմիջական շահերից, և եթե գործարքը համաձայնեցված չէ հայ համայնքի հետ: Այս դեպքում գործարքը ո՛չ հայ համայնքի համաձայնությունն է ստացել, ո՛չ էլ բխում է նրա շահերից:

Հայ համայնքի դիրքորոշումը լիովին համընկնում է Սրբոց Յակոբեանց Միաբանույթուն դիրքորոշման հետ: 2021 թվականին Միաբանության տասնյոթ անդամներ, այսինքն՝ Պատրիարքարանի գերագույն մարմնի անդամների մեծամասնությունը, հայտարարություն տարածեցին՝ հրապարակայնորեն դեմ արտահայտվելով գործարքին և հայտարարելով, որ Պատրիարքը չունի ենթադրվող համաձայնությունն իրագործադրելու անհրաժեշտ լիազորություններ ու պայմաններ։ Որպես այդպիսին, Հայ համայնքի իրավական գործն ընդգծում է Պատրիարքարանի լիազորությունների բացակայությունը այս կոնկրետ գործարքի հարցում:

Համայնքի դատական հայցը անհրաժեշտ իրավական ձայն է և վճռորոշ իրավական ուժ ենթադրյալ համաձայնագրի չեղարկման և հողը պաշտպանելու համար. սա նպատակ է, որը կիսում են հայ համայնքը, Հայոց պատրիարքարանը և Հայոց համաշխարհային սփյուռքը:

Հայ համայնքն ունի կոնկրետ իրավունքներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և պետք է պաշտպանվեն հենց հայ համայնքի կողմից:

Այս հողն ունի մեծագույն պատմական և մշակութային նշանակություն՝ խորհրդանշելով Համայնքի և Պատրիարքարանի մշտական ներկայությունը տարածաշրջանում, և Համայնքը պարտավորվում է պահպանել Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականությունն ու պաշտպանել իրեն “Xana Capital”-ի հետ այս ենթադրյալ գործարքից բխող գոյաբանական սպառնալիքից:

Անօրինական վարձակալության մասին իմանալուց ի վեր Համայնքի անդամները յուրաքանչյուր շաբաթ ցույցեր էին կազմակերպում գործարքի դեմ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար:

Համայնքը շուրջ 100 օր նստացույց է արել՝ 24/7 վրաններում ճամբարելով՝ պաշտպանվելու ֆիզիկական սպառնալիքներից և հողի վրա հարձակումներից: Համայնքը գիտակցում է, որ իր գոյատևումը կախված է այս հողի պաշտպանությունից: Այժմ նրանք ձգտում են պարտադրել իրենց պատմական իրավունքները հենց այդ հողում և հաստատել վարձակալության անվավերությունը Երուսաղեմի շրջանային դատարանում:

Կարևոր է, որ Համայնքի հայցը ամրապնդում է Պատրիարքարանի արդեն գոյություն ունեցող հայցը կարևոր փաստարկներով, որոնք Համայնքի իրավունքների մեջ են մտնում, որպեսզի կասեցվի Երուսաղեմի Հին քաղաքում Համայնքի պատմական ներկայության, ժառանգության և գոյության դեմ հարձակումը:

Երուսաղեմի հայ համայնքը հանդես է գալիս՝ որպես մեկ միասնական ձայն։ Այն միասնաբար պաշտպանում է այն սկզբունքը, որ միայն արդարությունը բավարար կլինի: Համայնքը կողմանիկցն է այն համոզման, որ Համայնքի հետ թափանցիկության և համագործակցության բացակայությունն է Հայկական թաղամասը դրել գոյատևման խնդրի առաջ։
Համայնքը կպայքարի մինչև վերջ, որպեսզի Հայկական թաղամասը մնա անձեռնմխելի, մնա հայկական և մնա ի շահ հայ ժողովրդի։ Սրանք հենց այն սկզբունքներն են, որոնք միավորել են աշխարհի հայերին և մեր դաշնակիցներին, ովքեր հասկանում են Երուսաղեմի Հին քաղաքի արժեքը՝ փրկելու համար Հայկական թաղամասը:

Համայնքը պարտավորվել է իրացնել այս հզոր միավորող մանդատը և այժմ հաստատում է իր իրավունքները դատարաններում: Համայնքի հարյուրավոր անդամներ ստորագրել են՝ աջակցելու իրենց պատմական իրավունքների պաշտպանության իրավական պայքարին և պաշտպանելու այն կարևոր ունեցվածքը, որը դարերի ընթացքում ծառայել է Հայ համայնքին ՝ ապրուստի վայրից մինչև տուն՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։

Այն նաև ապահովել է դպրոցների, եկեղեցիների և համայնքային հաստատությունների հասանելիությունը մարդկանց համար: Հայ Համայնքը տեղում և դատարաններում կպայքարի իր իրավունքների պաշտպանության համար։
Համայնքը պնդում է, որպեսզի դատական գործի կողմերը և նրանց ենթակայության ներքո գտնվողները ձեռնպահ մնան Համայնքի անդամների դեմ ուղղված ցանկացած հակընդդեմ միջոցներից:

Այդ նպատակով ժողովուրդը խնդրում է միջազգային հանրությանը զգոն մնալ, կանգնել հայ համայնքի կողքին նման սպառնալիքների դեպքում և շարունակել իր աջակցությունը հայտնել հայ համայնքին անսասան հանձնառությամբ՝ պաշտպանելու համար Հայկական պարտեզը, Հայ համայնքի իրավունքները և պաշտպանել Հայ ժողովրդի ապագան Երուսաղեմում։

Շնորհակալություն ենք հայտնում Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքին` համայնքի երիտասարդ անդամներ Հակոբ Ջրնազյանին, Սեդրակ Բալյանին և մյուս անդամներին":


 

Չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ-ն հերքում է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ
24.07.2024
Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor