20.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՊՆ
prev Նախորդ նորություն

ԼՂ բաժինն ԱԳՆ կայքից չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:


"Հորդորում ենք տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից",-  հայտնեց նա:


Հիշեցնենք, նախօրեին քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն ահազանգել էր, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինը և այժմ այն հասանելի չէ ոչ մի լեզվով: 


Մի քանի օր առաջ Ադրբեջանը հայտարարել էր, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվին անհանգստացնում է նաև ԱԳՆ տվյալ բաժինը:


 

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար