25.11.2024
Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Իջևանի քրեական հետախույզները որսագողության դեպք են բացահայտել

Փետրվարի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Խաշթառակ բնակավայրի վարչական տարածքից, որսագողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55 և 38 տարեկան երկու տղամարդու՝ «ՈՒԱԶ» ավտոմեքենայով:


Ոստիկանությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 12,5 կգ ձուկ, ձուկ որսալու ցանց, էլեկտրաէներգիա արտադրող սարք, ռետինե համազգեստի ճտքավոր կոշիկներ, մետաղյա ցանց: 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված սարքավորումներն իրենն են, ձկները որսացել է ինքը:


Կատարվում է քննություն։