Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Իրաքի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: