Նոյեմբերի 18-ին, ժամը 12:41-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ՝ 10 կմ խորությամբ օջախում: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և Ներքին Հանդ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: