Ժամը 11.10-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 151-ի: Այս մաիսն հայտնում են ՆԳՆ-ից: Նշենք, որ այսօր առավոտվանից Երևանում անհնազանդության ակցիաներ են: Քաղաքացիները փակում են փողոցներ, Բագրատ Սրբազանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի առաջնորդությամբ երկու քայլերթ է իրականացվում մայրաքաղաքում: Իրավապահները բիրտ ուժ են գործադրում քաղաքացիների նկատմամբ, այդ թվում և լրագրողների: 24news-ի լրագրող Մերի Մակարյանը ուշագնաց էր եղել և այս պահին բժիշկները նրան հետազոտում են: Իրավիճակը Երևանում լարված է: