Ադրբեջանի ու Պակիստանի միջև բացվելու է ուղիղ օդային հաղորդակցություն: Այդ մասին հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն: Նա նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Պակիստանի հետ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմամբ: Ադրբեջանում գործում է պակիստանյան 300 ընկերություններ: Ըստ նրա, երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են նաև ռազմական ոլորտում: