Իրանն ու Ադրբեջանը նպատակ ունեն ստեղծել համատեղ առևտրային ընկերություն և համագործակցել ապահովագրության ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Իրանի տնտեսական և ֆինանսական հարցերի նախարար Ֆարհադ Ջեժփասանդը: Նա նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններն այս պահին գտնվում են բարձր մակարդակում: Նրա խոսքով, Իրանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամներ: