Իրանի ռազմածովային ուժերն այսօր հայտարարել են սուզանավերից արձակվող սեփական մշակման «Ջասկ» թևավոր հրթիռների զանգվածային արտադրության մասին: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ իրանական սուզանավերը հագեցած կլինեն նշված տիպի հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորության ցուցանիշը հետագայում «զգալիորեն» բարելավվելու է: Նա ասել է, որ այդ զենքը Իրանի ռազմածովային ուժերին թույլ կտա ավելի մեծ հեռավորության վրա խոցել թիրախները: