Հունվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտնել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանատնից: Նշվում է, որ այցի շրջանակներում ծրագրվում է ստորագրել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ընդլայնման մասին փաստաթուղթ: Այցի շրջանակներում Զաքիր Հասանովը մի շարք հանդիպումներ կանցկացնի: Այցը կավարտվի հունվարի 22-ին: