Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ կան կոնկրետ առաջարկներ և նոր լուծումներ: «Մենք ունենք շատ հստակ առաջարկներ, նոր լուծումներ, սակայն ոչ ոք Ուկրաինայի տարածքի և ինքնիշխանության վաճառքով զբաղվել չի պատրաստվում»,- ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ: