ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, որպեսզի Յոթի խմբի (G7) Բիարիցի գագաթնաժողովին ժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, սակայն չի ցանկացել հանդիպել նրա հետ: Այդ մասին նա հայտնել է գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից առաջ: Թրամփը նշել է, թե Ֆրանսիայի նախագահը հարցրել է՝ արդյոք Սպիտակ տան ղեկավարը «հավանություն տալիս է» Բիարից Զարիֆի ժամանելուն:«Ես գիտեի այն ամենի մասին, ինչ նա անում էր»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը: Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ դեռ «չափազանց վաղ է Զարիֆի հետ հանդիպման մասին խոսելը»: Նշենք, որ Զարիֆի ժամանումը Բիարից եւ միջուկային հիմնախնդրի շուրջ նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի հանգուցային պահերից մեկը: Բիարիցում Իրանի արտգործնախարարության ղեկավարի խորհրդատվությունները տեւել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել արդյունքներից: