Գյումրիի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ինձ համար ամենևին զարմանալի չեն: Դեռ Ալավերդի համայնքում տեղի ունեցած հայտնի մանդատագողությունից հետո եմ ասել, որ ՔՊ-ն ՏԻՄ-երը ընդդիմադիրներից «զտելու» քաղաքական որոշում ունի: Այս ամենն ուղիղ կապ ունի 2026-ի ընտրական ցիկլի հետ: Հեղափոխության միակ քիչ թե շատ իրական բրենդն օրինական ընտրություններն էին: Ըստ ամենայնի, Փաշինյանը մտադիր է հրաժարվել դրանցից՝ իր իշխանությունը վերարտադրելու նպատակով: Սա բնավ չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է հայտնվի հուսահատության ճիրաններում: Հայաստանում իշխանություն կարող է փոխվել հենց ընտրական ճանապարհով: Դրա բանաձևը՝ ընդդիմադիր արդյունավետ ձևաչափ ստեղծելն է: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց