ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։ «Շնորհակալություն եմ հայտնել համատեղ աշխատանքների համար, կարևորել եմ ձեռքբերումները, մաղթել եմ առողջություն և եռանդ` պետականաշինության գործընթացում իր ներբերումները շարունակելու ակնկալիքներով»,- գրել է Գրիգորյանը Facebook-ի իր էջում։