Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թվաքանակը 2021 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 1,45 մլն մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 60,3 տոկոսով: Այս տվյալները հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վիճակագրության վարչությունը: Վիճակագրության համաձայն՝ գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվի 1,5 տոկոսը։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 3,9 տոկոս։