21.08.2025
Ստեփանակերտում բացվել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակ
02.09.2021
Ստեփանակերտում բացվել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակ

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Արցախի ԱԳՆ-ից տեղզեկացնում են, որ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայ Դատի երկարամյա գործունեությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և համահայկական նշանակության տարբեր հարցերի լուծմանը։ Դավիթ Բաբայանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներին՝ այդ համատեքստում կարևորելով Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու միջազգային ճանաչման գործընթացը։ Նախարարը հաջողություններ գրանցելու առանցքային նախապայմաններից է համարել ճիշտ և համակարգված աշխատանքը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը, Արցախի՝ որպես հայության գերագույն արժեքներից մեկի պահպանումը։