Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:"1. Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին։3. Հիշատակվում Ադրբեջանում պահվող եւ վերջերս գերեվարված հայ ռազմագերիների հարցը։4. Շեշտվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարեւորությունը։5. Խոսվում է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիության մասին։Տեքստին կարող եք ծանոթանալ նկարից։Հ.Գ. Աու, պետություն, ու՞ր ես…",- գրել է նա՝ կից հրապարակելով փաստաթուղթը: