Առավոտվանից ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում, իրավիճակը բավականին լարված է: Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին: Ըստ այդմ, բերման են ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը։ Վերջինս Facebook-ի իր էջում գրել է. "Բռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։Էրեբունի բաժանմունքում եմ",- գրել է նա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման է ենթարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը: