ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։ Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվել է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն էր, որտեղ նրան դիմավորել են Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը: Բուժկենտրոնի անձնակազմն Աննա Հակոբյանին ուղեկցել է Վանաձորի ծննդատուն, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա` 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցել է բոլոր նորածիններին: