ՀՀ Կառավարությունից տեղեկացնում են, գործադիրի հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին: Նշենք, որ սա արդեն երկրորդ հետաձգումն է մեկ օրվա ընթացքում: Մինչ այս կառավարությունից տեղեկացրել էին, որ գործադիրի հերթական նիստը կկայանա ոչ թե առավոտյան ժամը 11:00-ին, այլ 15:00-ին: Պաշտոնապես, սակայն, բացատրություն չկա, թե ինչու է մեկ օրում արդեն երկրորդ անգամ հետաձգվում գործադիրի նիստը: