19.06.2026
Նիկոլի այլանդակությունները խրախուսում է Արևմուտքը՝ «հակառուսական» ծառայությունների դիմաց
10.10.2023
Նիկոլի այլանդակությունները խրախուսում է Արևմուտքը՝ «հակառուսական» ծառայությունների դիմաց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. "Հասարակական գործիչ Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձ են իրականացրել: Բարեբախտաբար, Արթուրը ողջ- առողջ է:Ես հիմա ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական եմ հնչեցնում:Արթուրն այն մարդն է, ով կոնկրետ փաստով ապացուցեց, թե ավագանու ընտրությունների ժամանակ ինչպես են կրթական, բժշկական հաստատությունների աշխատողները «նախիրի» պես տարվում ՔՊ-ի ու Տիգրան Ավինյանի հավաքներին:Այս բացահայտումից հետո Արթուրի դեմ իշխանությունը բացահայտ հակաքարոզչություն սկսեց, դրան էլ հաջորդեց դանակահարության դեպքը:Հետևությունները թողնում եմ ընթերցողներին:«Լադիմիր Լադիմիրովիչին» քծնելով 2021-ին վերարտադրված ու այսօր Արևմուտքի շահախմբերի գուրգուրանքի ու խնամքի տակ գտնվող այս ռեժիմը բացարձակ ավտորիտար է՝ դրան բնորոշ ամբողջ գործիքակազմով:Հիմա Նիկոլի բոլոր այլանդակությունները խրախուսում է Արևմուտքը՝ նրա «հակառուսական» ծառայությունների դիմաց",- գրել է Սուրենյանցը: