Խոր ցավով տեղեկացա Ռաճայի շրջանում տեղի ունեցած աղետի մասին, որը խլել է մարդկային կյանքեր: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:"Իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս ծանր պահին, իսկ զոհերի հարազատներին տոկունություն և համբերություն եմ մաղթում",- գրել է Միրզոյանը: