Տավուշը հանուն հայրենիքի շարժումը մայիսի 14-ին ևս շարունակելու է անհնազանդության ակցիաները: Այդպես, մեկնարկը տրվել է ժամը 08:00-ին մի շարք վայրերից՝ մետրոյի Մարշալ Բաղրամյան կանգառից, Սասունցի Դավիթ կանգառից և մետրո Երիտասարդական կանգառին հարակից Ավետիք Իսահակյանի արձանի մոտից: Բացի այս, մայիսի 14-ին, ժամը 10:00-ին շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ, հետո՝ Ժուռնալիստների միություն, ապա մետրո` Գարեգին Նժդեհի հրապարակ: