ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու պայմանագիրը նոյեմբերի 2-ին հաստատվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից: «Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով կնքել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,-ասվում է փաստաթղթում։ ՌԴ վարչապետը ԱԳ նախարարությանը հանձնարարել է նոտաներ փոխանակել հայկական կողմի հետ։ Նշենք, որ սա ՀՀ տարածքում կլինի ՌԴ երկրորդ գլխավոր հյուպատոսությունը