ՀՀ-ն բարձր է գնահատում Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությունը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 20:40
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել իր ջանքերը ԼՂ հակամարտության տևական ու կայուն լուծման հարցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ․ այս մասին տեղեկանում ենք դեսպանության պաշտոնական կայքից։ 20:12
Տիգրան Ավինյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչներն անդրադարձել են գերիների փոխանակման հարցերի Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Քլեր Մեյթրոյին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հույս հայտնել, որ Թիերի Ռիբոյի ղեկավարությամբ ԿԽՄԿ պատվիրակության հետ համապարփակ համագործակցությունը կշարունակվի ու էլ ավելի կընդլայնվի: 20:07
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։ 19:59
Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարների հետ անցկացրել է խորհրդակցություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 18:03
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: 17:29
Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ ահաբեկչական պատերազմ են հովանավորել. դատախազություն Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից: 17:17
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀ 16:53
ՀՀ մուտք գործելիս սահմանին գործում են Covid-անվտանգության նորմեր. ԱԱՏՄ Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է Covid-անվտանգության ընթացակարգերը ՀՀ մուտք գործող անձանց համար։ 16:44
Երևանում 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: 16:39
«Ուրալյան ավիաուղներ»-ը մեկնարկել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: 16:32
ԵԱՏՄ-ում 2021 թվականին կպատրաստեն գազի գների պայմանագրի նախագիծ Գազի գների եւ դրա տարանցման սակագների ձեւավորման հարցերի պայմանագրի նախագիծը պետք է մշակվի եկող տարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը: 15:49
Արմեն Սարգսյանը ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: 15:24
«Իմ քայլ»-ի պատգամավորի տան մոտ բողոքի ակցիա իրականացնողներին հայհոյել և ծեծի են ենթարկել Վահան Բաբայանը դիմել է իրավապահ մարմիններին: 15:20
Արդեն ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Հարությունյան Աշխատանքները շարունակվում են: 15:12
Վոլոդինը ՀԱՊԿ ԽՎ-ում կոչ է արել ձևավորել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի վեհաժողովի լիագումար նիստում կոչ է արել ամեն ինչ անել ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձեւավորման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 14:50
Ռազմարդյունաբերության ոլորտում պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել. Փաշինյան Ներկայացվել է 2020-2021թթ. հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ցանկը: 14:18
Փաշինյանն արդարանալու ոչ մի ճար չունի. Լևոն Տեր-Պետրոսյան Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ և այսօր արած գրառումներին պատերազմի օրերի մասին, որոնցում անդրադարձ կար նաև Տեր-Պետրոսյանին։ 14:04
Ռուս խաղաղապահները անհետ կորած զինծառայողների վերաբերյալ թեժ գիծ են գործարկել Ռուս խաղաղապահները նոյեմբերի 30-ին գործարկել են անհետ կորած հայ զինծառայողների մասին տեղեկատվության հավաքագրման թեժ գիծ: 14:01
Փրկել պետությունը Փաշինյանից. գործողությունների ծրագիր Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։ Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետևությունը։ 12:59
Դատապարտելի է հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքը. ՄԻՊ Եկե՛ք երբեք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը: 12:38
Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից և ամբուլատոր բուժումը կշարունակի 12:05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, 22 մարդ մահացել է Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած: 12:00
Գառնիկ Իսագուլյանի հայտարարության առիթով ԱԱԾ-ն դիմել է գլխավոր դատախազություն Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն: 11:23
Փաշինյանը պատմել է՝ ինչու Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր մանրամասներ պատերազմի ընթացքում բանակցային գործընթացից։ Նա անդրադարձել է Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա նախատեսված այցին, որը տեղի չէր ունեցել։ 09:31
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցով զբաղվում է անձամբ Վլադիմիր Պուտինը. ՌՀՄ Միությունը նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահին. 09:24
Լավատեսական միակ հանգամանքն այն է, որ գերիների խնդրով սկսել է զբաղվել ՌԴ-ն. Աբրահամյան Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում, որովհետև միայն այդպիսի մարդը կարող է թքած ունենալ հայրենիքի և մեր զինծառայողների կորստի վրա։ 09:19
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում դաշտային հոսպիտալ են տեղակայել Ռուսաստանի զինված ուժերի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ 08:55