Արխիվ - 2020.11.25
Այսուհետ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսուհետ Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։
18:30ԵԱՏՄ երկրների ղեկավարները հեռակա ձեւաչափով կհանդիպեն դեկտեմբերի 11-ին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ հանդիպում են ԵԱՏՄ երկրների ղեկավարները, տեղի կունենա դեկտեմբերի 11-ին հեռակա ձևաչափով: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարի օգնական Իյա Մալկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
16:52Հացադուլին միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը. Գեղամ Մանուկյան
Նոյեմբերի 23-ից կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ այդ ակցիային միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը:
16:03ՄԻՊ-ի աշխատակիցները մեկնել են ոստիկանություն Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու համար
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։
15:53ՊՆ-ն հերքում է Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը
Համաձայն հայաստանյան տելեգրամ ալիքների՝ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունեl՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ:
14:51Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում. դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ձեռք են բերվել բավարար օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման փաստերով: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
14:49Կարապետյանը մանդատը վայր դրեց. այսուհետ նա Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչն է
Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
14:25Մարուքյանը կոչ է արել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեին այցելել հայ ռազմագերիներին
Պատգամավորը հորդորել է հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։
14:12Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀԷՑ»-ի և «Գազպրոմ Արմենիայի»» ղեկավարների հետ
Ինչպես նաև այլ գործարարների:
14:05ՀՀ Գիտությունների ակադեմիան պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ
13:31Կադրային փոփոխություններ վարչապետի աշխատակազմում
ՀՀ վարչապետի աշխատակազմում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվում: Պաշտոնի նշանակման և աշխատանքից ազատման վերաբերյալ վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:
12:51Covid-19-ի հիվանդացության ցուցանիշը առավել բարձր է Երևանում և Կոտայքի մարզում
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
12:47Չեխիան COVID-ի դեմ պայքարի համար Հայաստանին է նվիրաբերել անձնական հիգիենայի պարագաներ
Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:
12:41Ռուսաստանի ԱԻՆ-ը լրացուցիչ խմբավորում է ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանի ԱԻՆ-ը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղում ուժերի եւ միջոցների լրացուցիչ խմբավորման աստիճանական ներդրմանը՝ մարդասիրական առաքելության խնդիրների կատարման համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
12:03Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք. մահացել է 44 մարդ
Հայաստանում նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 129085 դեպքի:
11:13Արդարադատության և էկոնոմիկայի փոխնախարարներն ազատվել են աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, Նաիրա Մարգարյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
10:59Հասարակությունը համաձայն է, որ համաձայնագրի ստորագրման պահին այլընտրանք չի եղել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև.
10:54Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետը:
10:28Երկարատև հետևանքները դեռ առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն, աղքատության աճ
Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:
09:52Մամուլ. Եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, ապա վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը
Ես ուղղակի առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ, եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա, լուցկին նրա ձեռքը մնալու դեպքում, վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը:
09:32