
Արխիվ - 2020.11.19


Ոստիկանությունը հայտնաբերել է ակտիվիստ-աղջկան միտումնավոր վրաերթի ենթարկած վարորդին
Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։
17:13
ՌԴ փոխարտգործնախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լեւիին:
17:04
Վերսկսել բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. ԵՄ
Եվրամիության ղեկավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի Բրյուսելում:
16:42

Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Գևորգյան
Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այդ մասին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
16:39

Հակոբյանի բացահայտումներից հետո ՀՀ ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ. ԼՀԿ
Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական:
16:04

Աննա Հակոբյանը Սամվել Բաբայանի հետ հրամանատարական կետում է եղել. Հակոբյան
Ղարաբաղում իմ գտնվելու հիմնական գործառույթն այն է եղել, որպեսզի չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ և հրամանատարի գործունեությանը միջամտելը:
15:47
«Սու-30»-ները գտնվում են Հայաստանում առանց զինամթերքի. Մովսես Հակոբյան
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը, որը նախօրեին ազատման դիմում է գրել, այսօր ասուլիսի ժամանակ խոսել է բանակի սպառազինման հարցում վերջին 2,5 տարում թույլ տրված սխալների մասին և «Սու-30 ՍՄ» կործանիչների ձեռք բերման գործարքի մասին:
15:43
Պատերազմի 44 օրերի ընթացքում սուտը քայքայեց ու տարավ խորը ճգնաժամի մեր երկիրը. Հակոբյան
Թե ինչու պարտվեցինք այս պատերազմում, Մովսես Հակոբյանը մի քանի պատճառ բերեց:
15:07
ՊՆ-ն հորդորում է վերադարձնել պատերազմի ընթացքում բաշխված ռազմական նշանակության ապրանքները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է ՊՆ պահեստներ վերադարձնել պատերազմի ընթացքում ըստ անհրաժեշտության բաշխված միջոցները, որոնք նվիրաբերվել են զինված ուժերին: Ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը.
15:04
ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
14:29
Նոյեմբերի 13-ից հայկական և ադրբեջանական կողմերը 385 զոհվածների դիակ են փոխանակել
Նոյեմբերի 13-ից հայկական եւ ադրբեջանական կողմերը 385 զոհի մարմին են փոխանակել: Այս ցուցանիշը ներառում է զոհեր երկու կողմերից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
14:07
Երևանում փողոց փակած ակտիվիստ աղջկան վրաերթի են ենթարկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս րոպեներին Երևանի կենտրոնում ակտիվիստները ի նշան բողոքի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակում են փողոցները:
13:42
Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետ
Վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին:
13:15
«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության նախագծեր
«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը:
12:50

Երթևեկությունը Արցախ թույլատրվում է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով
Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից:
12:24
Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու առաջարկը
Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։
12:23
Համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե. Սուրեն Պարսյան
Համահայկական հիմնադրամը իրավունք չուներ գումարները փոխանցել պետբյուջե: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
12:11
Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը արագ կվերականգնվեն․ Արցախի ԱԻՊԾ
Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
11:24
Անդրանիկ Քոչարյանի գործողությունները հարվածի տակ են դնում պետության անվտանգությունը. ՊՆ
Անհասկանալի հետեւողականությամբ եւ վճռականությամբ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց եւ ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների եւ դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասն, ի դեպ, գաղտնի են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:
11:11

Սերգեյ Լավրովն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
10:52
Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր. Տարոն Աճեմօղլու
Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն մասնակցելով Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսին, Թուրքիայի տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով է հանդես եկել, գրում է ermenihaber.am-ը։
10:40
Ահազանգ. կամավորներին "անտեր ու դուս" թողել են Արցախում, ոչ ոք վերադարձը չի կազմակերպում
Պատերազմի ավարտից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է և մեր կամավորները այսօր, փաստացի, հանձնված են բախտի քմահաճույքին ու անտերության:
10:10
Եռագույն գուլպա-գալստուկ-սելֆին միջազգային քաղաքականության մեջ հարց չեն լուծում.Սարգսյան
Դրա համար էլ էս օրին ենք:
09:37

Զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացը կիրականացվի դեկտեմբերին. Տոնոյան
Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։
09:19
Եվս 936 փախստական է Հայաստանից վերադարձել Ղարաբաղ
Նոյեմբերի 14-ից սկսած ընդհանուր Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 2,6 հազար բնակիչներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները
09:14