Ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը. Արայիկ Հարությունյան Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ: 03:27
Անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել. Փաշինյան Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 02:55
Փաշինյանն ու նրա կառավարությունը ժամ առաջ պետք է հեռանան. քաղաքական ուժերի պահանջը 17 քաղաքական ուժեր պահանջներ են ներկայացրել իշխանություններին. 20:01
Շուշիի համար մարտերը շարունակվում են. Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են: 19:21
Պատերազմական գործողություններն ամբողջ ճակատով շարունակվում են. Արայիկ Հարությունյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: 19:17
Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ: 16:16
Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար հարկ է դիմել թաղապետարաններ Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ): Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 15:59
Ադրբեջանը փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին հրապարակված հայտարարության մեջ։ 15:24
Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը վերացվել է. Պուտինը՝ Ասադին Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է։ Ինչպես հաղորդում է EADaily-ն, այդ մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ժամանակ: 15:14
Գործադրում ենք անհրաժեշտ ջանքեր ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկով Պեսկովը շրջանցել է մեկնաբանել լուրը, թե Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել: 15:12
Էրդողանի փեսան հրաժարական է տվել Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնից Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը հանդիսանում է նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի փեսան, որոշել է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնել է ինքը Ալբայրաքը՝ գրառում անելով ինստագրամի իր էջում: 14:12
ՀՀ-ում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները "խոսեն". քաղաքագետները ՌԴ դերակատարման մասին Ղարաբաղյան պատերազմում բեկում մտցնել հնարավոր է Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ միայն, քանզի ակնհայտ է, որ Հարավային Կովկասը ռուս-թուրքական ազդեցության գոտի է դառնում։ 13:49
Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի, Թաղավարդի ուղղությամբ. ՊՆ Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ 12:40
ԵՄ-ն կտրամադրի ավելի քան 35 մլն եվրո դրամաշնորհ՝ ՀՀ-ում համավարակի հետևանքների չեզոքացմանը ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է: 12:36
Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին Դուք ոգեշնչել եք ոչ միայն ամերիկացիներին, այլև բոլորին ողջ աշխարհում: 12:36
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք, 21 մարդ մահացել է Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որոնցից 64910-ն` առողջացած, 1580-ը` մահվան ելքով: 11:21
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊՆ խոսնակ ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: 10:57
Հայկական զորքերը Շուշի-Քարին տակ հատվածում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր. ՊԲ Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Այդ մասին հայտնում են ՊԲ-ի մամուլի ծառայությունից: 10:23
Գեներալ Մնացականյանի անգնահատելի ծառայությունը կներկայացվի պատերազմից հետո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: 10:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են Փաշինյանին ԱԽ հրատապ նիստ հրավիրել Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով: 10:07
Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ 09:58
Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է Ադրբեջանի վայրագությունները ներկայացնող երրորդ զեկույցը Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: 09:53
Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ղեկավարությանը՝ ադրբեջանցիների սադրանքները կանխելու նպատակով Ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած պրովոկացիաներին սևեռելու նպատակով: 09:21
Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։ 09:08
Փաշինյանը հույս ունի, որ Բայդենը քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: 08:42