Պուտինը պատմել Է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերի մասին Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտի եւ մարդկանց կյանքերի պահպանման համար։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 17:58
Արցախցիներին աջակցելու նպատակով Երևանում գործում է օպերատիվ շտաբ. նախագահ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին. 17:03
Սասուն Խաչատրյանը մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը՝ որպես ծառայությունում ձևավորված ջոկատի ղեկավար: 16:52
Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր փակ են քաղաքացիական բնակչության համար Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: 16:21
Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում ՄԻՊ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։ 15:19
ՔԿ նախագահը 100-ից ավելի քննիչների հետ կամավորագրվել են՝ առաջնագիծ մեկնելու համար ՔԿ նախագահի պաշտոնակատար Արթուր Մելիքյանն այսօր ԱԺ-ում հայտնել է, որ 100-ից ավելի քննիչներ կամավորագրվել են՝ առաջնագիծ մեկնելու համար։ 14:50
Եթե Թուրքիայի գործոնը չլիներ, Հայաստանն, Արցախը և Ադրբեջանը հրադադար կունենային. նախագահ Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սփյուռքահայ և օտարերկրացի գործիչների ու լրագրողների հետ: 14:19
Բերձորից հարավ-արևելք ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 5 տանկ և 2 հետևակի մեքենա Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: 14:11
Պաշտպանության բանակը ցուցադրել է հակառակորդի ոչնչացված ԱԹՍ-ները Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի ոչնչացված անօդաչուների տեսանյութը: 13:37
Թշնամին արդեն 7155 զոհ ունի. Ադրբեջանի կորուստները Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է տվյալներ Ադրբեջանի վերջին կորուստների մասին: 13:31
Արցախում զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը մոտ է 150-ի. ՄԻՊ Թշնամին շարունակում է դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները։ 12:47
Քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային համաճարակային իրավիճակին վերաբերող հարցեր Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված` առցանց հանդիպում է տեղի ունեցել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության կայքից։ 12:13
Պատգամավորները պնդում են. 2021 թվականի պետբյուջեն պետք է «դնել ռազմական ռելսերի վրա» Կառավարությունում չեն բացառում 2021 թվականի պետական բյուջեի վերանայման հնարավորությունը նույնիսկ դրա կատարման փուլում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում կայացած նախնական բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ 11:54
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2 374 նոր դեպք, 35 մարդ մահացել է Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 374 նոր դեպք, 1 212 մարդ առողջացել է: Մահացել է 35 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 191 է: Դրական է կատարված թեստերի մոտ 52 տոկոսը։ 11:04
Լոմբարդիան ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: 10:58
Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, բազմաթիվ ավերածություններ. ԱԻՊԾ Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։ 10:01
Շուշիի ուղղությամբ թշնամին կրել է մեծաթիվ կորուստներ և հետ շպրտվել. ՊԲ Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները: 09:27
ՊԲ-ն ունի սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին: 09:20