
Արխիվ - 2020.10.02



Մինսկի խմբի համանախագահներн անթույլատրելի են համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ անթույլատրելի համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները եւ կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները:
22:58
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:
22:32
ՀՀ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
22:10

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Մերձավոր Արևելքից վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
18:33
ՀՀ-ն գտնվում է քաղաքակրթական առաջնագծում. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև.
17:18

Բելգիայի հայերը Եվրոպային կոչ են անում գործել հանուն Ղարաբաղի խաղաղության (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրյուսելում տեղի ունեցած աջակցության հավաքի ընթացքում, իրար հաջորդող բանախոսները միահամուռ կոչ արեցին դադարեցնել մարտերը՝ այս հակամարտության մեջ Ադրբեջանին որակելով ագրեսոր և ընդգծելով այն փաստը, որ Ղարաբաղի հայերը հեռու են «անջատողական» լինելուց, ինչպես կարող ենք հաճախակի լսել, և տարածաշրջանի բնիկներ են։
16:09
Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել. ՊՆ
Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորում և հրթիռակոծում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:
15:28
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 2-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ, այդ թվում և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
15:24
Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են, թե ինչպես են ադրբեջանական ԶՈՒ թիրախավորում է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։
15:14Հակառակորդի ավիացիայի ոչնչացումը. Արցախի ՊԲ-ի տեսանյութը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի ավիացիայի ոչնչացումը և պաշտպանության բանակի հրետանու պատժիչ գործողությունները:
15:06
Քվեմո Քարթլիում կտրել են Հայաստանը ինտերնետով մատակարարող մալուխները. Վրաստանի ՆԳՆ
Այս պահին խնդիրը վերացվել է, և ինտերնետի մատակարարումն անխափան է
15:04
Ստեփանակերտը խոստանում է համարժեք պատասխան ադրբեջանական հարվածներին
Հայկական կողմը համարժեք պատասխան կտա, որի ողջ պատասխանատվությունը կրելու է Ալիևի ընտանիքը։
14:42
Կիևը ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմօգնություն չի տրամադրի. Ավակով
Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից ոևէ մեկին:
14:26


«Խստագույնս դատապարտել Ադրբեջանին». Լրագրողական ՀԿ-ների կոչը՝ միջազգային հանրությանը
Հայաստանյան լրագրողական մի շարք կառույցներ հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են անում միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները եւ պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաեւ իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից, ՀՀ եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար։
13:21
Հադրութի հրետակոծության հետևանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները:
13:17
Զորամիավորումներում իրականացվել է լրահամալրման գործընթաց (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի:
13:10
Ադրբեջանը գնում է հետագա սրացման. ԱԳՆ
Մարտական գործողություններն անհապաղ դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց:
13:10
Հանգչեք խաղաղությամբ. ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները
Հանգչեք խաղաղությամբ հավերժի գրկում....
13:01
«Ղարաբաղ Տելեկոմ»-ն անցնում է պետական կառավարման տակ. հրամանագիր
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած նոր հրամանագրով «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակվում են, եւ ընկերությունն անցնում է պետական կառավարմանը:
12:46
Միջազգային հանրությունը պետք է արագ ներգրավվի. Փաշինյանի հարցազրույցը Le Figaro-ին
Այս ճգնաժամը շատ ավելի լուրջ է։ Ավելի ճիշտ կլինի այն համեմատել 1915թ․ XX դարի առաջին ցեղասպանության հետ, երբ կոտորվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր։
12:33

Արցախում կայացել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ
Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում պետք է նվազագույն հարցեր չառաջանան:
12:12
Կասետային են օգտագործում. Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել
12:04
Ադրբեջանը և Թուրքիան սպառնում են համաշխարհային անվտանգությանը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ:
11:59
Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին, կան վիրավորներ. Հովհաննիսյան
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
11:59
ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայրարությանը
Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
11:28
Սահմանափակվում է մուտքը դեպի Արցախ
բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։
11:03
Սպանված ադրբեջանցի սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական "Tadiran" կապի միջոց. Սարգսյան
Ադրբեջանի կողմից Արցախի զինված ուժերի դեմ սանձազերծած մարտերին Մերձավոր Արեւելքից վարձկանների մասնակցության նոր ապացույցներ են ի հայտ եկել: Այդ մասին հոկտեմբերի 2-ին, հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:
10:45
Մեկ օրում ՊԲ անվերադարձ կորուստները եղել են 54 հոգի. Արթուր Սարգսյան
Հոկտեմբերի 1-ին ռազմաճակատում տեղի ունեցած բախումների հետևանքով ՊԲ անվերադարձ կորուստները եղել են 54 հոգի։ Այդ մասին այսօր տեղի ուենցած ասուլիսին հայտարարել է ՊԲ փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։
10:38
Չպատասխանել 097-77-72-70 հեռախոսահամարից եկած զանգերին. ԱԱԾ-ն զգուշացնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։
10:26
Ադրբեջանական բանակը 5 օրում ոչ մի խնդիր չի կատարել. ռուս փորձագետ
Ադրբեջանական բանակը 5 օրում ոչ մի խնդիր չի կատարել, «60 րոպե» հաղորդման եթերում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարենոկը:
10:03
Ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
10:01
Մամուլ. ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Էրդողանի նկատմամբ
ԱՄՆ օրենսդիրներն ահազանգեր են հնչեցնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ վերջին հարձակման հետ կապված
09:26
Վարչապետը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են Արցախը
Վարչապետը շեշտել է տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրս մղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը:
08:56
ՀՕՊ ստորաբաժանումները Արցախում խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու. ՊՆ
Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։
08:41