Ռիչարդ Միլսը հեռանում է. ո՞վ կփոխարինի նրան Ապագա դեսպանը ներկայումս հանդիսանում է ԱՄՆ Պետդեպարտամենտում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով ավագ խորհրդական: 23:37
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ՀՀ բնակավայրերի գնդակոծությունը Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ 23:20
Վրաստանի խորհրդարանը Քութայիսիից Թբիլիսի կտեղափոխեն Իսկ Քութայիսիում գտնվող շինությունը կհատկացվի ներքին գործերի նախարարությանը։ ՆԳՆ-ն ծրագրում է շենքում մի քանի ստորաբաժանում տեղակայել, այդ թվում՝ ոստիկանական ակադեմիան և 112 տեղեկատվական կենտրոնը։ 13:15
Զախարովա. Իդլիբի պայմանավորվածությունը կօգնի զատել ընդդիմադիրներին և ծայրահեղականներին Պուտինի ու Էրդողանի որոշումը թույլ կտա փրկել մարդկային կյանքեր Իդլիբում: 13:01
ԱՄՆ-ն Իրանին ահաբեկչության առաջատար հովանավոր է անվանել Թեհրանին մեղադրելով մերձարևելյան տարածաշրջանի պետություններում բազմաթիվ հակամարտություններ հրահրելու ու իրավիճակն ապակայունացնելու համար: 12:58
Ժամանակն անընդհատ մղում է առաջ, մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով. ՀՀ նախագահ Հպարտանալով անցյալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով՝ մենք պետք է ավելի մեծ ոգեւորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային: 12:24
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ ռուսական С-400 և 10 կործանիչների գնման համար Այս երկու գործարքները քննարկվել են Զորքերի ուսուցման եւ մատակարարման վարչության եւ «Рособоронэкспорт»-ի կողմից, որը գտնվում է պատժամիջոցների ցանկում: 11:53
Լիբերման. Հասկանում ենք ռուսական կողմի մեղադրանքները Իսրայելն ըմբռնումով է վերաբերվում Մոսկվայից հնչող մեղադրանքներին, որոնց համաձայն` Իսրայելը կապ ունի Սիրիայում ռուսական Իլ-20-ի խոցման հետ: 11:50
Թուրքիայի իշխանությունները 93 մլն լիրայի տուգանք են սահմանել Google-ի համար Բջջային ծրագրերի վաճառքի մրցակցության օրենքը խախտելու համար: 11:37
Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հարաբերական կայուն իրավիճակ է. ՊՆ Նախարարն անդրադարձավ վերջին օրերի լարված իրավիճակին: 11:20
Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն այցելեց «Եռաբլուր» Հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: 11:14
Ռոհանին ՄԱԿ-ի ԳՎ-ի շրջանակում Թրամփի հետ հանդիպում է խնդրել Հանդիպումը, սակայն, կախված է միայն նախագահ Թրամփից: 11:07
Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էլիզաբեթ Երկրորդը շնորհավորել են ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: 09:46
Մամուլ. Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել Խորհրդարանը լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է իր հրաժարականը: 09:20