«Սասնա ծռերը» խղճի բանտարկյալներ չեն, բռնություն կար. Amnesty International Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ՝ այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Այդ մասին հայտարարել է Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին՝ անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 18:31
Նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի թշնամու է տեսնում, թեեւ Թուրքիան նրա անդամն է: Հենց վերջերս դաշինքն անցկացրել է վարժանքներ, որտեղ Աթաթյուրքը եւ Թուրքիայի գործող նախագահը ներկայացված էին որպես մարտական թիրախներ: 17:56
Թեհրանը ԵՄ-ին միջուկային գործարքի վերաբերյալ վերջնագիր է ներկայացրել Այժմ գնդակը Եվրոպայի խաղադաշտում է: 17:39
STAR նավթավերամշակման գործարանի համար նավթի առաջին խմբաքանակը կառաքեն Ադրբեջանից Թուրքիայում նավթավերամշակման գործարանի շինարարությունն ավարտված է 99,1տոկոսով, ծախսվել է 5,2 միլիարդ դոլար։ 17:24
Հայ գործարարները ոգևորված են քաղաքական փոփոխությունների առնչությամբ. Doing Business Փորձագետները հատկանշել են գործարարների ոգևորությունը նոր կառավարության և քաղաքական փոփոխությունների առնչությամբ, ինչը լավ ազդակներ կարող է ունենալ գործարարության խթանման համար: 17:07
Արևելագետ. Օտարերկրյա ուժերի դուրս բերումը Սիրիայից դժվար թե արագ ստացվի Այդ ուժերը չեն կարող հավաքել իրենց իրերն ու հեռանալ, դա երկարատև քաղաքական գործընթաց է։ 16:58
Վիգեն Սարգսյանի խորհուրդները ԱԱԽ նորանշանակ քարտուղարին Պաշտպանության նախկին նախարարը դիմել է իր նախկին ուսանող Արմեն Գրիգորյանին և նշել, որ հիասթափված է վերջինիս հայտարարություններից: 16:41
Ադրբեջանը գազ կմատակարարի Բուլղարիային 2020 թվականից SOCAR–ի և Bulgargaz–ի միջև կնքված պայմանագրի համաձայն 2020թ.–ից Բուլղարիան տարեկան ստանալու է մեկ միլիարդ խմ գազ Շահդենիզ հանքավայրից։ 16:39
Նախարարն առաջարկում է երեխայի ծննդյան նպաստի չափը հուլիսից եռապատկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը ներկայացնելու է առաջարկ՝ 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ: 15:27
Կվիրիկաշվիլին կհանդիպի Պոմպեոյի հետ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսի 21-ից 23-ը աշխատանքային այցով գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 15:15
Արա Բաբլոյանը ուրախ կլինի, եթե կոռուպցիան արմատախիլ արվի ԱԱԾ պետը խոստացել է անուններ հրապարակել: 14:45
Փաշինյանը Սփյուռքի համար կփոխի Սահմանադրությունը Նոր կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, որը հնարավորություն կտա Սփյուռքի մեր հայրենակիցներ ՀՀ-ում զբաղեցնել նախարարի պաշտոն: 14:04
«Բյուջեն կերել են օրենքով». Փաշինյանի կառավարության հայտարարությունները հետևանք կունենա՞ն Բոլոր բացահայտումները հանրությանը հայտնի են, բյուջեից փող ուտողները՝ ևս: Նոր կառավարությունը պետք է ապացուցի, որ եկել է գործելու, մեղավորներին պատժելու և ապօրինի հարստությունը պետությանն ու ժողովրդին վերադարձնելու և ոչ թե փորձեր անելու այդ փտած հիմքի վրա նոր Հայաստան կառուցելու. երկիրն այդքան ժամանակ չունի: 13:52
Թբիլիսին պատրաստ է պայմանավորվել ՌԴ հետ ՀՀ առևտրային միջանցքների գործարկման շուրջ. Աբաշիձե «Առևտրային միջանցքների» գործարկման մասին վերջնական պայմանավորվածության ձեռքբերման հնարավորությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանն օրերս շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրել է շվեյցարացի դիտորդների կողմից Աբխազիայով և Հարավային Օսիայով բեռների տեղափոխումը մոնիթորինգի ենթարկելու մասին հատուկ պայմանագիրը: 12:27
ԲԹԿ–ն կդառնա այլընտրանք ՌԴ–ով անցնող ճանապարհին Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը կապահովի ողջ տարածաշրջանի տնտեսական աճը։ 12:06
Փորձագետ. Փաշինյանը որդեգրելու է անփոփոխ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանն անփոփոխ դիրքորոշում է ունենալու հայ հասարակության համար այդքան կարևոր ղարաբաղյան հարցում` անկախ նրանից, թե ով է մասնակցել կամ չի մասնակցել Փաշինյանի ցույցերին։ 11:59
Բոսնիա և Հերցեգովինա այցից առաջ Էրդողանը ուժեղացրել է թիկնազորը՝ մահափորձից զգուշանալով Մակեդոնիայի հետախուզությունը փոխանցել է, որ Բալկաններ Էրդողանի այցի ժամանակ նրա դեմ մահափորձի իրականացման կասկած կա։ 10:53
Մոսկվայի մեսիջը Բաքվին ու Անկարային` ՀՀ–ն միայնակ չի մնա տանդեմի գործողությունների դեպքում Հարավային Կովկասում միակ ռազմական դաշնակցին`ՀՀ–ին նորագույն զենքերով զինելը շարունակական է լինելու`«թավշյա հեղափոխությունից» ու Սոչիում Պուտին–Փաշինյան հանդիպումից հետո դա կարևոր ազդակ էր։ 10:13
Դավիթ Սանասարյանը խոստումը չպահեց, նա պաշտոն ստացավ Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերին Դավիթ Սանասարյանը Facebook-յան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ իշխանափոխությունից հետո չի լինելու նոր կառավարության կազմում: 09:38
Կուտակային համակարգը պետք է Հայաստանին. նախարարը պատասխանել է իրեն քննադատողներին Կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ։ 09:14
Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. շաբաթն առաջնագծում Իրադրությունը մնացել է անփոփոխ. հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: 09:04