24.11.2024
Փորձագետ. Իրանը միակողմանիորեն դուրս չի բերի իր զորքերը Սիրիայից
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Օտարերկրյա ուժերի դուրս բերումը Սիրիայից դժվար թե արագ ստացվի

Օտարերկրյա ուժերի դուրս բերումը Սիրիայից դժվար թե արագ ստացվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը։

Ըստ նրա, օտարերկրյա զորքերի դուրս բերումը Սիրիայից, ինչի մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արագ տեղի չի ունենա. այդ ուժերը չեն կարող հավաքել իրենց իրերն ու հեռանալ, դա երկարատև քաղաքական գործընթաց է։

Արևելագետը նշել է, որ ՌԴ–ն Սիրիայում աստիճանաբար հեռանում է ռազմական թրեքից և հավելել, որ ՌԴ–ն Սիրիայում աստիճանաբար անցում է կատարում դեպի քաղաքական կարգավորում ու այդ արաբական երկրի տնտեսական վերականգնում։