Կոռուպցիոն մի շարք դրվագներ բանակում. կա ձերբակալված
ՊԲ N զորամասի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բացատրություններ են տվել այն մասին, որ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով գումարներ են փոխանցել ՊԲ-ում ծառայող անձի: Վերջինս դրա դիմաց մտացածին հեռախոսագրեր է հասցեագրել ՊԲ N զորամաս, որոնք հիմք են հանդիսացել իրենց արձակուրդ տրամադրելու համար:
20:39