5.12.2025
Ի՞նչ է բռնագանձվելու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց»-ի նախկին պետից
12.10.2023
Ի՞նչ է բռնագանձվելու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց»-ի նախկին պետից

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետ Գևորգ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող 2 անշարժ գույք և մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 200 մլն 950 հազար դրամ.«Գ և Ս ռեզիդենս» ՍՊ ընկերության 50 տոկոս մասնակցությունը.13 մլն 549 հազար 105 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.662 մլն 223 հազար 797 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: