Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: «Նիկոլ Փաշինյանի խոսքը կեղծել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Նշված կեղծ տեսանյութում հնչող բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետի կողմից նման հայտարարություն չի եղել: Ֆեյսբուքյան էջը, որ տեղադրել է տեսանյութը, կառավարվում է Վիետնամից, Բանգլադեշից, Ֆիլիպիններից ու Վենեսուելայից։ Այս ինֆորմացիան երևում է էջի վերաբերյալ Ֆեյսբուքի տված թափանցիկության մասին բաժնից։ Հորդորում ենք այդ տեսանյութին կից հղումներով որևէ բանկային, անձնական տվյալներ չփոխանցել, այլապես հնարավոր է կրեք ֆինանսական կորուստներ կամ կորցնել հասանելիությունը ձեր օգտահաշիվներին»։